211652_close_icon
views-count26846 դիտում article-date 22:56 23-06-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Արմավիրի մարզում ВАЗ 2105-ը դուրս գալիս հանդիպակաց գոտի և բախվում Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝  հունիսի 22-ին, Երևան- Արմավիր ավտոճանապարհին ВАЗ 2105 –ը դուրս եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի և  ինչն էլ դարձել է Mercedes-ի հետ բախման պատճառ:

Ինչպես ավելի վաղ  դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում  Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ,  21-ամյա  Գևորգ Ալեքսանյանը իր վարած   ВАЗ 2105  մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող  Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա  Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Վաղարշապատ»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ  ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանն ու Արտակ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչպես նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եզիազարյանը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:

Փաստի առթիվ Գ. Եղիազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել էր նաև  ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր