211652_close_icon
views-count4713 դիտում article-date 20:31 27-06-2021

«Խուլիգանական աստիճանի բռնություն». Հայաստան» դաշինքն աջակցելու է բոլոր համայնքապետներին

Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարների, ավագանիների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են: Այս մասին այսօր` հունիսի 27-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, հայտնում է Armeniasputnik.am-ը:

««Հայաստան» դաշինքի բոլոր թիմակիցներին մենք նաև ամեն կերպ օգտակար ենք լինելու պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իմաստով և մինչև վերջ պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ, որ կատարվել և կատարվում է»,- վստահեցրեց Վարդևանյանը։

Անդրադառնալով կոնկրետ դեպքին` Լոռու Օձունի գյուղապետի նկատմամբ կատարված բռնությանը` նա հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե բռնություն, այլ «խուլիգանական աստիճանի բռնություն էր մարզպետարանի շենքում»։

«Մարդուն դուրս գալուց հետևից հարվածել են։ Ի դեպ այս գործով որևէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանի դեպքում 3 ժամվա մեջ ձերբակալման որոշում է կայացվում»,- ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր