Ֆուտբոլիստները մոտիվացված են «Մարիբորի» հետ խաղին. Ռոբերտ Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում՝ սլովենական «Մարիբորի» հետ խաղի սպասելիքների մասին:
«Կարծում եմ, լավ նախապատրաստական շրջան անցկացրինք: Այսինքն դեռ այդ գործընթացի մեջ ենք: Մարիբորի հետ խաղին պատրաստվել ենք շատ լավ: Ուսումնասիրել ենք մրցակցին:
Ընկերական խաղեր անցկացրինք, և վերլուծեցինք մեր սխալները: Առաջ ենք շարժվում, ու ֆուտբոլիստներն էլ մոտիվացված են խաղին»,-Ռոբերտ Արզումանյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը:
«Մարիբոր»-«Ուրարտու» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին, հայտնում է Armsport.am-ը: