2355 դիտում
17:15 17-07-2021
ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվում է «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» աշխատաժողով
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հուլիսի 17-18-ը կազմակերպելու է «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» աշխատաժողով։ Այս իրադարձությունը կմիավորի ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրերի շրջանավարտներին և հանրության տարբեր ոլորտի մասնագետներին։ Միջոցառումը մասնակիցների համար նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև միմյանց հետ շփվելու և կապեր հաստատելու եզակի հնարավորություն է։
Երկօրյա ինտերակտիվ վերապատրաստումը կանցկացնի Ֆրենքլին Քովի կենտրոնի փոխնախագահ Ուիլյամ (Բիլլ) ՄըքԻնթայրը:
Պրոֆեսիոնալ վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝
-Ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ, գործիքներ՝ դիմակայելու դժվար իրավիճակներին, ինչպես նաև ճիշտ գնահատել նոր հնարավորությունները
-Ընդլայնել իրենց կապերը և հնարավոր համագործակցությունը ԱՄՆ-ի ծրագրերի շրջանավարտների ցանցում
-Վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները կիսել գործընկերների և հանրության հետ
-Ծանոթանալ ԱՄՆ-ի և Հայաստանի մասնավոր սեկտորում ձեռներեցության ոլորտի առաջամարտիկներին
-Ընդլայնել կապերը և կիսել հնարավոր համագործակցության ծրագրերը ԱՄՆ-ի կառավարության շրջանավարտների ցանցում
-Ստանալ մասնակցության սերտիֆիկատ
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» վերապատրաստումից հետո մասնակիցները ստացած փորձը կներկայացնեն տարբեր միջոցառումների ընթացքում, որոնք բաց կլինեն թե՛ շրջանավարտների, և թե՛ հանրության համար: Ամերիկյան խորհուրդների առաքելությունն է՝ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փոխանակումների, լեզուների ուսուցման, կրթության զարգացման և հետազոտական գործունեության միջոցով ամրապնդել միջազգային կապերն ու փոխըմբռնման սկզբունքները:
Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը գործում է 1996 թվականից։ Անցած 25 տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի և բուհերի 1400 ուսանողներին, մանկավարժներին և դասախոսական կազմի անդամներին ուսանել, կատարել հետազոտություններ և ձեռք բերել մասնագիտական հմտություններ: Միևնույն ժամանակ, տասնյակ ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ ժամանել են Հայաստան՝ հայերեն կամ տարածաշրջանային այլ լեզուներ սովորելու, ակադեմիական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններին մասնակցելու կամ մասնագիտական պրակտիկա ձեռք բերելու նպատակով։

Նմանատիպ նյութեր
3529 դիտում
15:00 14-02-2016
Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները պահպանում են ազգային և եկեղեցական սովորույթները
814 դիտում
14:43 17-09-2014
ՀՀ ԱԻՆ-ը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը համատեղ աշխատաժողով են անցկացրել. ֆոտոշարք
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին