211652_close_icon
views-count3690 դիտում article-date 17:37 25-07-2021

Տոկիո-2020. Էլմիրա Կարապետյանը չհիասթափեցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տոկիոյի  ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի երկրորդ օրը Հայաստանի պատվիրակներից առաջինը ասպարեզ մտավ հրաձգության մրցաշարի մեր միակ ներկայացուցիչ  Էլմիրա Կարապետյանը:

Երևանցի մարզուհին  չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը և մտնել ուժեղագույն ությակ: 10 մ. օդամղիչ ատրճանակի մրցաձևում նա վաստակեց 573  միավոր և 53 մրցակիցների պայքարում գրավեց 18 –րդ տեղը:

Ափոսոսում ենք, որ նա վճռական փուլ չմտավ ու չմասնակցեց մեդալների համար պայքարին, բայց նրա զբաղեցրած դիրքը գժգոհելու տեղիք չի տալիս:

Օլիմպիական ռեկորդ սահմանելով չեմպիոնի կոչումը նվաճեց Վիտալինա Բացարաշկինան / Ռուսաստան, 240,3 միավոր /: Երկրորդը Անտուանետա Կոստադինովան էր / Բուլղարիա,  239,4 / և երրորդը ՝ Չժան Ցյանսինը / Չինաստան   218,0 / ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր