211652_close_icon
views-count3741 դիտում article-date 20:21 25-07-2021

Շախմատի աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը շարունակում է փայլել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է մրցաշարում հիանալի մրցելույթներ ունենալ:
 
Սոչի քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին պարտիայում Մարտիրոսյանը սևերով հաղթեց իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատանաեյին: Պարտիան ավարտվեց 61-րդ քայլում: Երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ հուլիսի 26-ին:

Ուշագրավ է, որ խաղային օրվա մնացած բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից միակն է, որը շարունակում է մրցելույթները:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր