Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին Արցախում կատարվել է 30 թեստավորում, հաստատվել է հիվանդության 2 դեպք։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։