211652_close_icon
views-count2872 դիտում article-date 13:48 10-08-2021

Նախատեսվում է նոր դպրոց կառուցել Երևանում

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվում է կառուցել նոր դպրոց։

Համապատասխան որոշումը 0,2 հեկտար մակերեսով հողակտորի կարգի փոփոխության մասին ընդունվել է օգոստոսի 10-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում։

Դպրոցը կկառուցվի Հայաստանի կառավարության և Զարգացման ասիական բանկի կողմից իրականացվող՝ սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում և հաշվարկված է 430 աշակերտի համար։

Նմանատիպ նյութեր