211652_close_icon
views-count2675 դիտում article-date 14:36 10-08-2021

Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի 26-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության  նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում։ Հայկական պատվիրակության կազմում են ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի ծրագիրը բավական հագեցած է, նախատեսվում են տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ»,- հայտնում է ՊՆ-ն։

Նմանատիպ նյութեր