211652_close_icon
views-count12943 դիտում article-date 19:06 14-08-2021

Հայաստանում թաեքֆոնդո մարզաձևը նոր բարձունքներ է նվաճում. Գյումրին դառնում է մարզաձևի առաջամարտիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թեպետ տարածված կարծիք կա, որ Հայաստանում մարզական կյանքն ակտիվ է միայն մայրաքաղաքում, սակայն Գյումրիում Թաեքֆոնդոյի ֆեդերացիայի մասնաճյուղում սպորտը պարզապես եռում է:
 
Թաեքֆոնդոյի մարզիչ-մանկավարժ Արա Խաչատրյանի շնորհիվ Գյումրի մանկապատանեկան մարզադպրոցում գնալով ավելանում են մարզաձևով զբաղվող պատանիների թիվը: Ընդ որում, նրանց շարքերում բավական մեծ թիվ են կազմում աղջիկները:
 
Մարզադպրոցում շաբաթը մի քանի անգամ հետաքրքիր և ինտենսիվ մարզումներ են անցկացվում, և արդյունքում տասնյակ պատանիներ կտրվում են փողոցից՝ գերադասելով առողջ ապրելակերպն ու ակտիվ սպորտը:
 
Թաեքֆոնդոյով մարզվող երիտասարդները օրեցոր կոփվում են ու ամրանում: Նրանք վաղվա առյուծ զինվորներն են դառնալու և պաշտպանելու հայրենիքի սահմանները: Այս քաջերի շնորհիվ մեր սահմանները հուսալի ձեռքերում են լինելու:
 
Շուտով թաեքֆոնդոյի համապետական մրցաշար է լինելու և գյումրեցի պատանի մարզիկները մարզվում են՝ պատրաստվելով մրցաշարում ամենաբարձր տեղեր նվաճել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր