211652_close_icon
views-count3646 դիտում article-date 13:17 16-08-2021

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի

Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան,  որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է  4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն  Սարգսյանը  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն  Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանն  Արարատի մարզի Նորաշենի  միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան):  Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ  Ռուբեն  Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր