211652_close_icon
views-count3163 դիտում article-date 16:25 24-08-2021

Խաղաղության կոչ պարի միջոցով. Երևանի փողոցներում առաջին անգամ կիրականացվի Yerevan peace dancewalk պերֆորմանսը

Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Yerevan peace dancewalk» պարային պերֆորմանս՝ օգոստոսի 25-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պերֆորմանսը կիրականացվի հանրահայտ շվեյցարացի պարուսույց Ֆուֆուա դ'Իմոբիլիտեի կողմից:

Սկսվելու է ժամը 17:30-ին՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում և կվերջանա Թատերական հրապարակում։

Այս յուրահատուկ պարային ծրագրով Ֆուֆուա դ'Իմոբիլիտեն այցելել է 11 երկիր (Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բոսնիա և Հերցոգովինա, Ռուսաստան, Իրան, Մալի, Բուրկինա Ֆասո, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հնդկաստան և Չինաստան), Հայաստանը 12-ն է։ Երևանում անցկացվող «Yerevan peace dancewalk» պարային զբոսանքը խաղաղության կոչ է Հայաստանում, որն անցել է պատերազմի դժոխքի միջով։

Պերֆորմանսը կսկսվի Միսաք Մանուշյանի այգուց և կընթանա Մաշտոցի պողոտայի գետնանցումով, ապա Մաշտոցի պուրակով, Փավստոս Բուզանդի փողոցով, ուր արտիստը կանցնի «Դորս» գարեջրատան մոտով, ապա՝ մուտք կգործի Հանրապետության հրապարակ, ուր պարողը կպտտվի երգող շատրվանների շուրջ, իսկ հետո Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտով կմտնի Հյուսիսային պողոտա, ուր Ֆուֆուա դ’Իմոբիլիտեին կմիանա ՀՀ ոստիկանության նվագախումբը։ Հյուսիսային պողոտայով անցնելուց հետո նա կշրջի Կարապի լճի մոտ և կմտնի Թատերական հրապարակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր