211652_close_icon
views-count94633 դիտում article-date 10:01 25-08-2021

ԼՐԱՑՎԱԾ. Ողբերգական ավտովթար Երևանում․ Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել է էլեկտրասյանը․ մահացածն ու վիրավորը համագյուղացիներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները՝ այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ավագ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ․ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել  է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը համագյուղացիներ են։ 

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական բաժինը պարզել է՝ վթարի հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ՝ 21-ամյա Աշոտ Ավագյանը, իսկ վիրավորը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահագն Նիկողոսյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր