211652_close_icon
views-count2350 դիտում article-date 16:18 25-08-2021

Ռեյկյավիկում մեկնարկում է տղամարդկանց  շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը. Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Վաղը ՝ օգոստոսի 26-ին,   Ռեյկյավիկում  կսկսվի  տղամարդկանց  շախմատի  Եվրոպայի  անհատական առաջնությունը: Խաղասեղանների շուրջ կնստեն 36 երկրների 180  վարպետներ: Նրանցից 72 –ը կրում են գրոսմայստերի բարձրագույն կոչում: Մրցակարգը շվեյցարական է, իսկ մրցանակային հմնադրամը  100 հազար եվրո է:

Մասնակիցները դասական շախմատի 11 փուլում,  միմյանց հետ պայքարում,  կորոշեն հին աշխարհամասի  մրցանակակիր լավագույն եռյակին և, բացի այդ, կաշխատեն տեղ զբաղեցնել առաջին 23 շախմատիստների շարքում և ստանալ աշխարհի գավաթի խաղարկության մասնակցի իրավունք:

Հայաստանը ներկայացնում են  Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և  Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հուսանք, որ մեր հնգյակը հաջողության կհասնի և, ինչպես օրեր առաջ Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը նվաճած  մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը,  նրանք  նույնպես պարզճակատ կվերդառնան հայրենիք:

Առաջնությունը եզրագիծը կհատի սեպտեմբերի 5 –ին:

Նմանատիպ նյութեր