211652_close_icon
views-count44956 դիտում article-date 18:48 25-08-2021

Երևանում 10 հոգուց ավելի անձինք հարձակվել են քնած քաղաքացու վրա, ծեծի ենթարկել, սակայն քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի  258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 19-ին՝ Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված միջադեպին մասնակցություն ունենալու  կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որպես կասկածյալներ Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչներ, 21-ամյա Արման Բ.-ին և 22-ամյա Էդգար Գ.-ին:

Վերջիններս ոստիկանությունից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ևս 2 հոգի ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին, սակայն մինչև այժմ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Lexus մակնիշի  ավտոմեքենան, որով դեպքի վայրից ծեծկռտուքի մասնակիցները հեռացել են, իսկ տուժածը, ով զբաղվում է ձմերուկի առևտրով, քնած է եղել, երբ մոտ 10 հոգի գաղտագողի հարձակվել են նրա վրա և  ծեծի ենթարկել ու չի բացառվում, որ նախաքննությոն ընթացքում կատարվածը վերավորակվի և քրեական գործ հարուցվի այլ հոդվածով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում օգոստոսի 19-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Դավիթ Բեկի փողոցի 200/2 հասցեի մոտից վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին էին բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Ռուսլան Ջնդոյանին, 17-ամյա Սևակ Ջնդոյանին, 50-ամյա Արմեն Նաղոյանին և 16-ամյա Ա. Ջնդոյանին։

Որոշ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի և կզակի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոման Ջնդոյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել նշված վիճաբանություն-ծեծկռտուքի վայրից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վիճաբանության վայրում Ռոման Ջնդոյանի և Lexus մակնիշի ավտոմեքենայի անհայտ ուղևորների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ Ռ. Ջնդոյանը վնասվածքներ էր ստացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր