211652_close_icon
views-count29576 դիտում article-date 13:16 27-08-2021

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. «Տառերի պուրակ»-ի մոտ Ford մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11;20-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ ընթանալիս է եղել, երբ վարորդը նկատել է, որ ավտոմեքենայի առջևից ծուխ է դուրս գալիս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ճիշտ կողմնորոշվելով, կայանել է ավտոմեքենան և փորձել առջևի հատվածում առաջացած կրակը մարել։ 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արմեն Զաքարյանն ու տեսուչ Տիգրան Փանոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է, թե ինչ հանգմանքներում է ավտոմեքենայում կրակն առաջացել։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր