211652_close_icon
views-count33885 դիտում article-date 21:37 27-08-2021

Սևանում 32-ամյա Վարազդատը ռեկորդ է սահմանել՝ մեկ ձեռքով տեղաշարժելով 84 տոննա քաշով 4 վագոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, 32-ամյա Վարազդատ Հակոբյանը Սևանում սահմանել է «Դյուցազնագրքի» ռեկորդ:
 
Վարազդատը երկաթուղային կայարանում մեկ ձեռքով տեղաշարժել է 4 բեռնատար՝ ընդհանուր 84 տոննա քաշով:
 
Այս ռեկորդի գրանցմանը ներկա է եղել «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:
 
Ներկա են եղել նաև Հայաստանի Փաուելիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և բազմաթիվ հյուրեր:
 
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում դյուցազնը նշեց, որ ռեկորդը նվիրում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին:
 
Վ. Հակոբյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է հաջորդ ռեկորդը սահմանել՝ ինքնաթիռ տեղաշարժելով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր