211652_close_icon
views-count35863 դիտում article-date 10:14 31-08-2021

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մի քանի պտույտ շրջվել. մինչ «գաի»-ի ժամանումը, համարանիշները մեքենայի վրայից հանեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 60 RM 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել հողաթմբի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն, մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ, մի քաղաքացի ավտոմեքենայի վրայից հանեց համարանիշները։

Դեպքի վայրով անցնող հիվանդանոցներից մեկի շտապօգնության ավտոմեքենայի բժիշկը փորձեց օգնություն ցուցաբերել վարորդին և ուղևորին, սակայն վերջիններս հայտնեցին, որ իրենք չեն տուժել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր