211652_close_icon
views-count31814 դիտում article-date 12:55 31-08-2021

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Grand-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արման Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Սահակյանի վարած Toyota Grand մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սաֆարյանը, Tօyota-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 44-ամյա Սաթենիկ Մարգարյանը, 11-ամյա Եվա Հովհաննիսյանը, 18-ամյա Մարիամ Վեզիրյանը և Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Mercedes-ի վարորդ Ա. Եգանյանը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Սաֆարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր