211652_close_icon
views-count6486 դիտում article-date 19:14 02-09-2021

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը

Tert.am-ը գրում է. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», - ասել է Զախարովան:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին, որը վերաբերում է այսպես կոչված «Վեցյակի հարթակին»: Զախարովայի խոսքով՝ «Վեցյակի հարթակը» (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի գործարկման գաղափար) կհամապատասխանի իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող է նպաստել խաղաղության, վստահության ամրապնդմանը, կհանգեցնի Հարավային Կովկասում տնտեսական գործընթացների և համագործակցության խթանմանը:

Նմանատիպ նյութեր