211652_close_icon
views-count3699 դիտում article-date 10:16 03-09-2021

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին. 3 կուսակցությունների հայտարարությունը

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում, որ՝
  1. Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին:
  2. Հայ ռազմագերիները ռուս-ադրբեջանական լրացուցիչ լծակ են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կենսական օրակարգերից Հայաստանի հանրության և քաղաքական դասի ուշադրությունը շեղելու և ցրելու համար:
Ըստ այսմ՝ դատապարտելով ՌԴ արտգործնախարարի մանիպուլյատիվ հայտարարությունը՝ միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին, գիտական, մշակութային և հանրային հայազգի գործիչներին կոչ ենք անում իրենց ամբողջ ներուժն օգտագործել միջազգային հանրության և կառույցների միջոցով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պատանդառման հակաքաղաքակրթական-ահաբեկչական նախագիծը տապալելու և հայազգի մարդկանց ազատությունն օր առաջ ապահովելու նպատակով:
 
Միքայէլ  Հայրապետեան                ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տիգրան  Խզմալյան                          ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դավիթ  Սանասարյան           «ԻՆՔՆԻՇԽԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 

Նմանատիպ նյութեր