211652_close_icon
views-count32388 դիտում article-date 12:52 08-09-2021

Ավտովթար-վրաերթ՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ը, Ford Transit-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երախս ավտոճանապարհի Մասիս քաղաքի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Վարդան Կիրակոսյանի վարած  Ford Transit մակնիշի, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 54-ամյա Էռնիկ Ավագյանի վարած Mercedes Sprinter  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Վ. Կիրակոսյանը՝ «Մասիս» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ սասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ, և հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վրաերթի է ենթարկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր