211652_close_icon
views-count1295 դիտում article-date 16:37 09-09-2021

Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել  են Ազգային ժողովում շրջանառվող օրենքների նախագծերի քննարկման նախապատրաստական աշխատանքները: Գլխադասային  հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Առաջիկայում հրավիրվելու են  հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր