211652_close_icon
views-count1592 դիտում article-date 16:19 10-09-2021

ՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի մշտական ներկայացուցիչը կոչ Է արել չճանաչել Քաբուլի իշխանությունը

ՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսակձայը միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում կոչ Է արել՝ չճանաչել Քաբուլի որեւԷ իշխանություն, մինչեւ որ այն լիովին ներառական չլինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Ես կոչ եմ անում փոքր-ինչ հետաձգել Աֆղանստանում որեւԷ կառավարության ճանաչումը, մինչեւ որ այն իսկապես ներառական չլինի եւ ձեւավորվի ժողովրդի ազատ կամքի հիման վրա»,-ասել Է Իսակձայը:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ամերիկացի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցած աֆղանցիների զանգվածային տարհանում:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը:

Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: ԱԳ նախարար դարձավ Ամիր Խան Մութաքին, պաշտպանության նախարարությունը գլխավորել Է Մոհամադ Յակուբը, ՆԳ նախարարությունը՝ մոլլա Սարաջուդդին Հաքանին: Նրանք բոլորը «Թալիբան» շարժման կազմում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր