211652_close_icon
views-count1605 դիտում article-date 21:42 17-09-2021

«Բարսելոնայի» փոխնախագահ. Խոնարհվում եմ Ֆլորենտինո Պերեսի առջև

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն բարձր է գնահատել Ֆլորենտինո Պերեսի գործունեությունը՝ «Ռեալի» նախագահի պաշտոնում:
 
«Նրանք իսկապես կարող են ձեռք բերել Մբապեին և Հոլանդին: «Ռեալը» շատ ուժեղ ակումբ է: Եթե մենք նախորդ տարիներին անհրաժեշտ հաշվենկատություն ցուցաբերեինք, մենք էլ կարող էին հայտնվել նրանց վիճակում:
 
Երբ տեսնում ես, թե ինչպես է Պերեսը ղեկավարում ակումբը, ցանկանում ես նրա առջև գլուխ խոնարհել: Տնտեսական հարցերում ոչ-ոք այդպես չի կողմնորոշվում, ինչպես պարոն Պերեսը, ինչպես նաև՝ բիզնեսի հարցերում:
 
Ես շատ եմ հիանում նրանով, թե ինչպես է նա աշխատում: Երբ մենք հանդիպեցինք, նա շատ բարեհամբույր էր: Ես միայն կարող եմ նրան գովել», ասել է Ռոմեուն:

Նմանատիպ նյութեր