211652_close_icon
views-count3358 դիտում article-date 22:30 17-09-2021

Առանց մեկ վայրկյան մտածելու կընդունեմ Հայաստանի հավաքականի հրավերը․ Լևանտեի հայ հարձակվող. Armsport.am

Վերջին շրջանում բավականին հաճախ է խոսվում 16-ամյա հարձակվող Նարեկ Գասպարյանի մասին, որն այժմ հանդես է գալիս իսպանական «Լևանտեի» Մ16 տարեկանների թիմում: Նարեկի ծնողները 2000-ականների սկզբին Հայաստանից տեղափոխվել են ԱՄՆ: Գասպարյանը ծնվել է 2005 թվականին Միացյալ Նահանգներում: Ընտանիքի երեք զավակներից կրտսերն է: ArmSport-ը ծավալուն հարցազրույց է ունեցել տաղանդավոր ֆուտբոլիստի հետ:

Նարեկ, կխնդրեմ` պատմես ֆուտբոլային առաջին քայլերիդ մասին: Ո՞րն էր հիմնական դրդապատճառը` ֆուտբոլը որպես գլխավոր մասնագիտություն ընտրելու հարցում:

-Ֆուտբոլ խաղին սիրահարվել եմ մեծ եղբորս`Հովհաննեսի շնորհիվ: Նա է ինձ օգնել ֆուտբոլում առաջին քայլերս կատարելու գործում: Ֆուտբոլով զբաղվում եմ վեց տարեկանից:

Ո՞րն է եղել առաջին թիմը, որտեղից սկսել ես ֆուտբոլային կարիերադ:

-Առաջին ակումբը, որի կազմում մասնակցել եմ հանդիպումների, «Ցինցինատի Յունայթեդի» մանկապատանեկան թիմն էր: Այնտեղ հանդես եմ եկել 2018-ից մինչև 2021 թվականը:

Հիմա դու հանդես ես գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Միշտ այդ դիրքու՞մ ես խաղացել, թե՞ ուժերդ փորձել ես նաև այլ դիրքերում:

-Այո, հիմնականում հանդես եմ եկել հենց այդ դիրքում: Կարճ ժամանակով խաղացել եմ նաև կիսապաշտպանության գծում, սակայն հարազատ դիրքս հիմնականում եղել է հարձակման կենտրոնը:

Ո՞րն է եղել մանկությանդ ամենասիրելի թիմը, և ո՞վ է այն ֆուտբոլիստը, որը ոգեշնչել է քեզ իր խաղով:

-Իմ ամենասիրելի ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ ամենասիրելի ֆուտբոլիստը`Ռոմելու Լուկակուն:

Կա տեղեկություն, որ փոքր ժամանակ քեզ շատ են օգնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողներ Յուրա Մովսիսյանը և Դավիթ Արշակյանը: Կպատմե՞ս այդ մասին:

-Երբ ծանոթացա Մովսիսյանի հետ, ուրախությանս չափ չկար: Շատ էի սիրում Յուրային, քանի որ նա մեր հավաքականի լավագույն հարձակվողներից մեկն էր: Յուրան ինձ բացատրում էր, թե ինչպես է պետք ճիշտ հարձակվել: Պատմում էր` ինչպես են ապրում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, և թե ինչքան շատ է ինքը մարզվել, որ հասնի նման մակարդակի:

Արշակյանը նույնպես շատ կարևոր խորհուրդներ է տվել: Հենց նրա խորհրդով սկսեցի հաճախել վազքի պարապմունքների, ինչը հետագայում ինձ շատ օգնեց:

Նարեկ, ունե՞ս գործակալ, որը զբաղվում է քո ֆուտբոլային հարցերով:

-Այո, իմ ֆուտբոլային գործակալը Նատալի Շեննիկովան է:

Մինչև «Լևանտե» տեղափոխությունը եղե՞լ են այլ ակումբներից առաջարկներ:

-Իմ ծառայություններով հետաքրքրված էին Կիևի «Դինամոն», Մոսկվայի «Լոկոմոտիվը» և հունական ակումբներից մեկը: Սակայն այդ ժամանակ փոքր էի, և ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ տարբերակներից որևէ մեկը: Այնուհետև ինձ հրավիրեցին «Ֆիորենտինան» և «Կալյարին»: Բայց այս անգամ էլ կորոնավիրուսի պատճառով չկարողացա միանալ այդ թիմերին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր