211652_close_icon
views-count19812 դիտում article-date 09:59 21-09-2021

Ավտովթար Երեւանում. Նժդեհի փողոցում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երեւանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Այս պահին տեղում ծառայություն են իրականացնում պարեկներ Ռոման Չիլինգարյանն ու Տարոն Սանոյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեն քարշակ ավտոմեքենաները, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետեւանքով Mercedes-ն էլ բախվել է էլեկտրասյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր