211652_close_icon
views-count31086 դիտում article-date 13:42 24-09-2021

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի 16-ից 18-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2021» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացրեց իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը:
ՙԱրմենիա Էքսպոն՚ այս տարի հոբելյանական էր՝ 20-րդը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին:

Ցուցահանդես ֆորումին այս տարի մասնակցում էին տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն՝ 7 երկրներից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ տաղավարի հյուրերն ու այցելուները ծանոթացան Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայող, փոքր և միջին բիզնեսի, սպառողական, ոսկու գրավով վարկերի, ուսանողների վարկավորման, ավանդների ձևակերպման,  պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններին, ինչպես նաև ծանոթացան Բանկի նոր և արդիական լուծումներով պրոդուկտների՝  ՙABB-Kids՚ քարտի և ՙABB Մոբայլ բանկ՚ հավելվածի մանրամասներին:

Ցուցահանդեսի այցելուների քանակը և հետաքրքրվածությունը Բանկի տաղավարում հավաստում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայությունների պահանջված և գրավիչ լինելու մասին: Այցելուները ոչ միայն ծանոթացան Բանկի կողմից մատուցվող ծառայություններին և պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Բանկի աշխատակիցներից:
Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր