211652_close_icon
views-count51848 դիտում article-date 13:26 25-09-2021

Երևանում՝ «Լյուքս» հյուրանոցի մոտ երիտասարդների վիճաբանությունը օպերատիվորեն կանխել են Երևանի գնդի պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները, կան բերման ենթարկվածներ, հայտնաբերվել է ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ 

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածի փողոցում գործող «Լյուքս» հյուրանոցի մոտ զենքով հարձակում է տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արագածի փողոցի 6 հասցեում գործող «Լյուքս» հյուրանոցի մոտից պարեկները բերման են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Արման Պ-ին, 22-ամյա Յուրիկ Ա-ին, Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Արշակ Մ-ին, 29-ամյա Արծրուն Խ-ին, 30-ամյա Հայկ Ղ-ին և Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Աննա Մ-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արման Պ-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով սպառնացել է Հայկ Ղ-ին, որ կսպանի, որից հետո Արման Պ-ն և Յուրիկ Ա-ն հարվածներ են հասցրել Հայկ Ղ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ 

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել, փաստի առթիվ հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Արման Պ-ի մոտ հայտնաբերվել է «MP-654 K» օդաճնշիչ ատրճանակ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր