211652_close_icon
views-count7549 դիտում article-date 22:35 25-09-2021

Պուտինը և Էրդողանը կքննարկեն Թուրքիայի պարտավորությունները Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կքննարկեն Անկարայի պարտավորությունները Իդլիբյան լիցքաթափման գոտում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է tass.ru-ն։

«Մենք խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ, որոնք երկու տարի առաջ մեզ հետ հատուկ պայմանավորվածություն են կնքել այն մասին, որ իրենք պայքարելու են ահաբեկիչների դեմ Իդլիբյան լիցքաթափման գոտում եւ նրանց առանձնացնելու են այն զինված խմբավորումներից, որոնք ահաբեկչական չեն եւ որոնք համագործակցում են թուրք զինվորականների հետ։ Մի քանի օրից տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը։ Այնտեղ առարկայորեն կդիտարկվի հարցը, թե ինչպես է այդ պարտավորությունը կատարվում։ Այն կատարվում է դանդաղ, դա ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Սպասվում է, որ Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները տեղի կունենան Սոչիում սեպտեմբերի 29-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ հույս ունի Պուտինի հետ քննարկել Սիրիան եւ գալ մի ինչ-որ կարեւոր որոշման։

Նմանատիպ նյութեր