211652_close_icon
views-count22673 դիտում article-date 15:42 26-09-2021

Խոշոր ավտովթար Կատայքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  05:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Տարոն Գ.-ն իր վարած  Mercedes մակնիշի  ավտոմեքենայով  Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի   3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով  Տարոն Գ.-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գոռ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

 Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝   օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  ավագ հետաքննիչ   Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Եղվարդի ԳԳՄ-ի ծառայողները, ովքեր մի քանի ժամ աշխատում էին , որպեսզի վթարված հենասյուներն ու խողովակները վերականգնեն, որ բնակչության գազամակատարարումը   կարճ ժամանակում վերականգնվի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր