211652_close_icon
views-count22522 դիտում article-date 20:58 29-09-2021

«Այսօր ոչ մի հայրենասեր հայ չի կարող լիաթոք ուրախանալ սեփական հաջողությամբ, քանի դեռ մեր հայրենիքը կանգնած է լուրջ վտանգի ու փորձությունների առջև». ​Ֆրանսահայ տենոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսահայ «Ոսկե ձայնը» արժանացել է ոսկե մեդալի.

Մեր հայրենակից ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» Ոսկե մեդալի երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար:

Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով:

Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում , ինչպես նաև Հայաստանի ազգային օպերայում և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար:

Երևանյան արվեստասեր հանրությունը դեռ 1980-ականներից է հիշում «Փոքրիկ Կառուզոյին»: Սևահեր, սև սաթե աչքերով փոքրիկը Ռուբեն Էլբակյանն էր՝ ընդամենը 7 տարեկան, որ իր զգացմունքային, մաքուր կատարումներով կարողացել էր հիացնել հանդիսատեսին:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ռուբենն աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ֆրանսիայում Ռուբեն Էլբակյանը շարունակեց երաժշտական ճանապարհը՝ հանդես գալով մենահամերգներով: Արտիստը երգել է Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, ինչպես նաև Փարիզի Դեժասեթ թատրոնում:

2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի հիմները: Դրանից մեկ տարի անց, Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացավ «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը, իսկ 2010թ. LUXURY ամսագրի կողմից ներարռվել է աշխարհի 57 ամենայատնի հայերի ցանկում: Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:

Ռուբեն Էլբակյանի երկացանկում, բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:


Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին:

Հայաստանյան բեմերում, հայ հանդիսատեսի առջև երգելը նրա համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ռուբեն Էլբակյանը մտահոգ ու անհանգիստ է. նրան խիստ հուզում է Հայաստանի ապագան: 

- Այսօր ոչ մի հայրենասեր հայ չի կարող լիաթոք ուրախանալ սեփական հաջողությամբ, քանի դեռ մեր հայրենիքը կանգնած է լուրջ վտանգի ու փորձությունների առջև:

Ինչպես իր հարցազրույցներում է բազմիցս նշել, պատրաստ է բարեգարծական համերգներով հանդես գալ Հայաստանի տարբեր քաղաքնրում ու Արցախում: Ռուբեն Էլբակյանը մտահոգ ու անհանգիստ է. նրան խիստ հուզում է Հայաստանի ապագան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր