211652_close_icon
views-count4403 դիտում article-date 23:36 04-10-2021

Ռուսաստանում այսուհետ պաշտոնապես կնշվի հայրերի օրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երկրում այսուհետ կնշվի «Հոր օր» տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Տոնը նշվելու է հոկտեմբերի երրորդ կիրակի օրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Ասվում է, որ նման որոշումը կայացվել է ընտանիքի ինստիտուտն ամրապնդելու և երեխաների դաստիարակության գործում հայրության նշանակությունն ընդգծելու նպատակով:

Նմանատիպ նյութեր