211652_close_icon
views-count4626 դիտում article-date 18:30 05-10-2021

Իրանը փակել է օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար

 Sputnik Արմենիան գրում է. Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները և հավելում, որ Ադրբեջանը Նախիջևանի առանձին համազորային բանակի մատակարարումներն իրականացնում է հիմնականում Իրանի օդային տարածքով։

Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս քայլը որակել է որպես իրենց երկրի հանդեպ դավաճանություն, որն ընդունվել է ՀՀ կառավարության դրդմամբ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, որ Իրանի այս քայլն Ադրբեջանին առանձնապես վնաս չի պատճառի, քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջևանում տեղակայված զորամասերին մատակարարման հարցում վերապահումներ է տվել այլ երթուղիներին։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր