211652_close_icon
views-count46160 դիտում article-date 10:26 09-10-2021

Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում գտնվող ճամբարային ավանի տնակներից մեկում հայտնաբերվել է Իսպանիայի 40-ամյա քաղաքացու դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարների խումբը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը։ 

Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Այունիքի մարզային քննչական վարչության խումբը։ 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հետ եղած մարդիկ ծեծել են վագոն-տնակի դուռը, սակայն վերջինս չի արձագանքել դռան թակոցներին, ինչից հետո հրավիրել են թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին, ովքեր բացելով դուռը՝ ներսում հայտնաբերել էին Խ. Ֆերնանդեսի դին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր