211652_close_icon
views-count91231 դիտում article-date 11:41 10-10-2021

Վանաձորում թալանել են Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետի բնակարանը. տարել են խոշոր չափի գումար

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի   Լոռու մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փատով նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Լոռո մարզում տեղի ունեցածի փաստով:

 Այդ օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 48-ամյա Նունիկ Ասրյանը և հայտնել, որ  հոկտեմբերի  5-ի ժամը 08:50-ից մինչև հոկտեմբերի  7-ի Ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք  մտել են  3-րդ հարկում գտնվող իր իր  բնակարան և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակից հափշտակել են  խոշոր չափի գումար:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ոստիկանության Տարոնի բաժնի պետն ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:

Ն. Ասրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրենից հափշտակել են մոտ 4 հազար ԱՄՆ դոլար, 106 հազար ՌԴ ռուբլի, 50 եվրո և մոտ 150 հազար ՀՀ դրամ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը  և հանցագործությունը կատարած անձին կամ անձանց  հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ասրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր