211652_close_icon
views-count15132 դիտում article-date 15:28 10-10-2021

ՌԴ Թաթարստանում ավիավթարի հետևանքով կա 16 զոհ. ևս 6 հոգու վիճակը գնահատվում է ծանր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան Ժամը 11:00-ի սահմաններում ՌԴ Թաթարստանի Մենզելինսկի շրջանում  պարաշյուտիստների տեղափոխող L-410 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 22 ուղևորներից 16-ը մահացել են:

Այս մասին հայտնում է  ТАСС-ը:

 Աղբյուրի տեղեկություններով՝  ևս 6 հոգ հոսպիտալացվել է, նրանց վիճակը բժիշկները գանահատում են ծանր: 

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ  տեղում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունները, իսկ դեպքի վայր ժամանած հարազատների հետ աշխատում են հոգեբանները:

 Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռում եղել է  20 կուրսանտ-պարաշյուտիստ և  անձնակազմի 2 անդամ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր