211652_close_icon
views-count4793 դիտում article-date 17:18 10-10-2021

Հոկտեմբերի 12 -ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հոկտեմբերի 12 -ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նույն օրը  նախատեսվում է նաև պետության ղեկավարի հանդիպումը Կրեմլում՝ Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ։ Հաղորդում է ՌՒԱ Նովոստին, գրում է shantnews.am-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12 -ին Կրեմլում հանդիպելու է VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:

«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են երկրի համար գերակա նշանակության․․ Նույն օրը կկայանա Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը»,-ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր