211652_close_icon
views-count1609 դիտում article-date 19:05 10-10-2021

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Այսօր, հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներ: Տեղեկացնում է Մայր Աթոռը։

Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ստացան կիսասարկավագության աստիճան:

Սուրբ Պատարագի ընթացքում, Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը, խոսելով սարկավագության խորհրդի մասին, նշեց, որ Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթություն ստացած 25 երիտասարդ սարկավագներ պատրաստակամորեն հանձն առան իրենց կյանքը զոհաբերելու եկեղեցու սպասավորությանը և հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար։ 

Վերջում Մայր Աթոռի լուսարարապետը կոչ արեց հավատացյալներին մշտապես աղոթել ձեռնադրված սարկավագների կյանքի ընթացքի համար, որպեսզի Աստծուց՝ իրենց տրված շնորհները չպակասեն և իրենց հանձնառած սրբազան առաքելությունն ու զոհաբերությունը ընդունելի լինի Տիրոջ կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր