211652_close_icon
views-count3387 դիտում article-date 19:19 10-10-2021

Թաթարստանում սգո օր է հայտարարվել

ՌԴ Թաթարստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան, հաղորդում է ria.ru-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 9.11-ին ստացվել է տեղեկատվություն Մենզելինսկում Լ-410 թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման մասին: Առկա տվյալներով՝ 6 մարդ է դուրս բերվել ինքնաթիռի սրահից, 16 մարդ զոհվել է:

ՌԴ առողջապահության նախարարության տեղեկություններով՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի ու դատախազության ներկայացուցիչները:

«Մենզելինսկում ձեւավորված շտաբի նիստի ժամանակ Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը հայտնել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 11-ը Թաթարստանում սգո օր հայտարարելու մասին»,- ասել է Գալիմովան:

Նմանատիպ նյութեր