211652_close_icon
views-count2624 դիտում article-date 19:53 10-10-2021

Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում Իտալիան հաղթեց Բելգիային՝ 2։1

Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում Իտալիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն 2:1 հաշվով: Խաղը տեղի ունեցեավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում :

46-րդ րոպեին աչքի ընկավ Միլանի «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Նիկոլո Բարելան։ 65-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց «Սասուոլոյի» 27-ամյա հարձակվող Դոմենիկո Բերարդին։

88-րդ րոպեին Բելգիայի թիմից տարբերությունը կրճատեց բելգիական «Բրյուգեի» 20-ամյա կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն։

Այսօր՝ հոկտեմբերի 10 -ին, մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումը սկսվում է Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր