4582 դիտում
20:59 10-10-2021
Իրանում հայտարարել են, որ կարող են արտադրել 8 հազար ՄՎտ էլեկտրականություն ատոմային կայանների շնորհիվ
Իրանական կողմը կարող է արտադրել 8 հազար ՄՎտ էլեկտրաէներգիա ատոմային արդյունաբերության շնորհիվ: Այդ մասին կիրակի հայտարարել է Իսլամական հանրապետության փոխնախագահ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին:
«Այժմ մենք զբաղված ենք ռազմավարական փաստաթղթի նախապատրաստմամբ, որպեսզի պարզենք ատոմային էներգետիկայի մասնաբաժինը երկրի էներգետիկ զամբյուղում: Նախնական գնահատականով՝ մենք կարող ենք հասնել 8 հազար ՄՎտ արտադրելու նպատակին»,- IRNA գործակալությունը մեջբերում է Էսլամիի խոսքերը:
Փոխնախագահի խոսքով՝ ատոմային էներգիայի արտադրության մեծացումը արդյունավետ մեթոդ կլինի երկրում էլեկտրականության պակասը փոխլրացնելու համար՝ չնայած արդյունաբերության այդ տեսակը զարգանում է շատ դանդաղ եւ ատոմային կայանի շինարարությունը պահանջում է շատ ժամանակ:
Ընդ որում՝ նա նշել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկերի շինարարությունը հետաձգվում է ֆինանսավորման պակասի հետեւանքով: «Մենք լիահույս ենք, որ կկարողանանք փոխհատուցել ուշացումը՝ լուծելով ֆինանսական հարցը»,- հավելել է Էսլամին:

Նմանատիպ նյութեր
3928 դիտում
21:55 17-02-2017
Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան
2688 դիտում
14:06 01-11-2018
Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերությունը Երևանում կառուցելու է 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան