211652_close_icon
views-count44560 դիտում article-date 14:49 11-10-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում Mercedes-ը մխրճվում է ավտոտնակի տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը Mercedes-ով մխրճվում է ավտոտնակի տարածք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին՝ մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում:

Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց էին ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր