211652_close_icon
views-count1353 դիտում article-date 17:44 11-10-2021

Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հոկտեմբերի 8-12-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում ընթանում է «Իստվան Պոլժիանայի անվան 7-րդ միջազգային բաց առաջնությունը»:

Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, նշելով, որ Հայաստանը փայլուն ներկայացրեցին օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը, որոնք մեկ մրցաշարից նվաճեցին 3 մեդալ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացնում է մարզիկների արդյունքները.

Հրաչ Բաբայան

Օդամղիչ հրացան,10մ, 60 կրակոց

1 մեկնարկ 622.7 միավորով՝ 3-րդ տեղ

2 մեկնարկ 625.9 միավորով՝ 4-րդ տեղ

Էլմիրա Կարապետյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ,60 կրակոց

Անհատական 571 միավորով՝ 2-րդ տեղ

Էլմիրա Կարապետյանը և Վրաստանի ներկայացուցիչ Ծոտնե Մաչավարանը կրակել են թիմային միքս վարժություն, որտեղ գրավել են 1-ին հորիզոնականը։

Թիմային MIX , 16-4 հաշվով՝ 1-ին տեղ:

Նմանատիպ նյութեր