211652_close_icon
views-count1461 դիտում article-date 22:54 11-10-2021

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա չինացի դաշնակահար Ջին Յանը

Հոկտեմբերի 12-ին՝ 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա չինացի դաշնակահար Ջին Յանը։

Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Անտոնին Դվորժակի Սերենադ լարայինների համար։ Մենակատար՝ Ջին Յան (դաշնամուր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆը։

«Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
 
 
 

Նմանատիպ նյութեր