211652_close_icon
views-count1151 դիտում article-date 18:16 13-10-2021

Հունաստան ուղևորվեց 11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը

Այսօր Հունաստան ուղևորվեց  11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի  հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք  աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:

Պատվիրակության  ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:

Հայտնի են  մեկնարկային գոտեմարտերի օրերը : Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներ Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:

Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանիներ Վիլիկ Սահակյանը /71կգ/ և երիտասարդներ՝ Դավիթ Հովսեփյանն  /58կգ/ ու  Արամ Աղաջանյանը /64կգ/:

Պատանիներ Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/ և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/ և Գոռ Հարությունյանը /88կգ/ խաղարկվող մրցանակների համար պայքարի կբռնվեն հոկտեմբերի 17 –ին :

Հուսանք, որ պատվո պատվանդանին տեղ կունենան նաև  մեր ներկայացուցիչները և թիմը   տուն կվերադառնա մրցանակներով:

Նմանատիպ նյութեր