1239 դիտում
17:14 13-10-2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը:
Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում եւ մասնավորապես Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր
1439 դիտում
17:25 23-07-2016
Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմին
2275 դիտում
16:04 11-02-2017
Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին
517 դիտում
18:46 07-08-2023
ԲՏԱ նախարարն ընդունել է ԿՏՀ ղեկավար կազմին
Այս բաժնից
457 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
250 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը