211652_close_icon
views-count1490 դիտում article-date 23:18 13-10-2021

«Բարսան» Պեդրիի հետ նոր պայմանագիր կկնքի՝ 1 մլրդ եվրո հրաժարագնով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Կողմերը համաձայնեցրել պայմանագրի բոլոր կետերը, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը:
 
Պայմանագրում ամրագրված կլինի հրաժարագնի գումարը՝ 1 միլիարդ եվրոյի չափով:
 
«Բարսելոնան» 2019թ. սեպտեմբերին Պեդրիին 16 տարեկան հասակում «Լաս-Պալմասից» ձեռք բերեց 5 միլիոն եվրոյով:
 
Ամռանը 18-ամյա ֆուտբոլիստը միացավ կատալոնական թիմին և գրեթե միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող:
 
Այս մրցաշրջանի մեկնարկում Պեդրին վնասվածք ստացավ և ներկայումս ապաքինվում է:

Նմանատիպ նյութեր