211652_close_icon
views-count70180 դիտում article-date 10:11 14-10-2021

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Nissan Tiida-ն, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 1 վիրավոր, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը.  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանաար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Է. Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր