211652_close_icon
views-count1406 դիտում article-date 16:29 14-10-2021

Այսուհետ կարող եք կատարել ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու

«Հարգելի քաղաքացիներ, այսուհետ դուք կարող եք կատարել տեղական հարկերի գծով ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։

Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։

Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով դուք կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները»։

Նմանատիպ նյութեր